Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Սպորտ

Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանի ու Սթիվ Սերիոյի՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստների այցի և հունիսի 15-17-ը Հայաստանում կազմակերպվող նախաձեռնությունների մասին։

Այցն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Այն ընդգծում է հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությունը և մարզական գերազանցության հասնելու, երիտասարդների համար լայն հնարավորություններ ապահովելու ու մեր ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Սա նաև ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Ազատություն 250» խորագրով իրականացվող նախաձեռնություններից մեկն է։

Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից և բազմակի մեդալակիր Ռ․ Հոլերմանը և պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակից ու եռակի ոսկե մեդալակիր Ս․ Սերիոն մարզումներ, պարապմունքներ, աշխատարաններ, վարպետության դասեր կանցկացնեն հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ Երևանում և Գյումրիում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որը տեղի կունենա  հունիսի 17-ին Ազատության հրապարակում և բաց կլինի հանրության համար։

Ծրագիրը կազմակերպվում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի (ղեկավար՝ Հովհաննես Խզմալյան), Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

«Սպորտը մարդկանց համախմբելու, միավորելու, խոչընդոտները վերացնելու ու երիտասարդ սերնդին ոգեշնչելու եզակի ներուժ ունի։ Սթիվն ու Ռոզը լավագույնս ներկայացնում են ամերիկյան ոգին, տոկունությունն ու գերազանցությունը։ Հպարտ ենք նրանց հյուրընկալել Հայաստանում և հայ երիտասարդներին և մարզիկներին ներկայացնել նրանց անցած ուղին»,- ասել է ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթան Օսթինը։

ԱՄՆ պետքարտուղարության  «Սպորտային բանագնացներ» ծրագրով ամերիկացի մարզիկներն ու մարզիչներն այցելում են օտարերկրյա պետություններ` որպես մշակութային դեսպաններ օգնելով խորացնելու փոխըմբռնումը, ամրապնդելու երկկողմ կապերը և ոգեշնչելու համայնքներին ամբողջ աշխարհում։

Միջոցառումների անցկացման վայրերի ու ժամերի մասին մանրամասներ կարող եք գտնել մեր Facebook-ի, Instagram-ի  և X-ի էջերում։