Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
Վրաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակը: Այդ առիթով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել և հայտարարել, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի:
Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը վերահաստատում է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունն ու պատրաստակամությունը:
Փոխնախարարի հետ ամատեղ ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանն էլ հայտարարել է, որ երկու երկիրը դարձել են լավ ընկերներ և անկեղծ գործընկերներ՝ լի փոխադարձ վստահությամբ:
Դեսպանի խոսքով՝ կողմերը հաստատակամորեն աջակցում են միմյանց ընտրած զարգացման ուղուն, ինչպես նաև պաշտպանում են միմյանց հիմնական շահերը, ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:
Դեսպանի խոսքով՝ Պեկինը պատրաստ է խորացնել բարձր մակարդակի հարաբերությունները Թբիլիսիի հետ, ընդլայնել տնտեսական և առևտրային համագործակցությունը և ուժեղացնել միջազգային համագործակցությունը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է