Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր)
Աշխարհ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ գործակցությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին տրամադրում է 20 միլիոն ԱՄՆ դոլար (€17.1  միլիոն եվրո) գումարի չափով վարկային փաթեթ՝ հայ փախստականների և երիտասարդների սեփականությամբ կամ նրանց ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

Փաթեթը, որը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ, ստորագրվել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից Ռիգայում անցկացվող՝ ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում։

10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է EU4Business-EBRD Credit Line (ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ) ծրագրի միջոցով և միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ և նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք  իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց: Պահանջներին համապատասխանող վարկառուները կարող են օգտվել ԵՄ-ի ներդրումային դրամաշնորհներից՝ իրենց վարկի մինչև 35 տոկոսի չափով, ինչպես նաև ստանալ անհատականացված խորհրդատվական աջակցություն՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և մարդկային ռեսուրսների ներառական կառավարման գործելակերպը զարգացնելու նպատակով:

Ֆինանսավորման շնորհիվ այս բիզնեսները կարդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները` համապատասխանեցնելով դրանք ԵՄ չափանիշներին, բարձրացնելով աշխատավայրում անվտանգության մակարդակը և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ընդ որում, միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: ՎԶԵԲ-ԵՄ Տեղական արժույթի ծրագրի ներքո տրամադրվող վարկային գործիքը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կտա ֆինանսավորում տրամադրել նաև այն ստարտափներին, որոնք գուցե չունեն բավարար կապիտալ, գրավ կամ վարկային պատմություն:

Եվս 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Երիտասարդությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում, ինչը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի և սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։

Վարկերի տրամադրմանը զուգընթաց՝ ծրագրի շրջանակում երիտասարդ ձեռնարկատերերը կստանան փորձագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն և մասնագիտական ցանցերի ձևավորման հնարավորություններ, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ նրանց օգնելու հաղթահարել առկա մարտահրավերները, ստեղծել նոր աշխատատեղեր և հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը։

Հատուկ մշակված՝ կարողությունների զարգացման ծրագիրը կօգնի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հարմարեցնել վարկերի տրամադրման իր գործելակերպը՝ երիտասարդ ձեռնարկատերերին առավել արդյունավետ սպասարկելու նպատակով։ Ծրագրին լրացուցիչ աջակցություն կտրամադրեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող խրախուսական միջոցները, որոնք կապակցված են երիտասարդների համար նախատեսված վարկային առաջարկի հաջող ներդրման հետ։

Վարկը նաև ապահովված է ԵՄ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) ֆինանսական ներառման առաջին վնասի երաշխիքով, որը նախատեսված է աջակցելու գործընկեր բանկերին՝ ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը և առավել արդյունավետ օգտագործելով կապիտալը: Սա ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում իրականացվող առաջին գործարքն է:

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը նշել է. «Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ԵՄ-ի միջև ամուր գործընկերության արդյունք են և արտացոլում են մեր համատեղ հանձնառությունը. տնտեսական աճի օգուտները հասանելի դարձնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Հայաստանում ստեղծելով նոր հնարավորություններ փախստականների և հաջորդ սերնդի ձեռներեցների համար»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է. «Մենք ողջունում ենք ԵՄ-ի կողմից աջակցվող՝ ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ռիսկերի բաշխման և համակցված գործիքների միջոցով ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ վերացնելու ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների աճին, նորարարություններին և ԵՄ շուկաներ մուտք գործելուն: Ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով մենք աջակցում ենք ձեռնարկատերերի հաջորդ սերնդին, ազատ առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի նպատակներին»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշել է. «Ուրախ ենք այս համաձայնագրերի միջոցով ամրապնդել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա համագործակցությունը: Համաձայնագրերը մեզ հնարավորություն կտան ավելի արդյունավետ սպասարկել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, այդ թվում՝ երիտասարդ ձեռնարկատերերին և տեղահանված բնակչություն ունեցող համայնքներին աջակցողներին, ինչպես նաև ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է»։

2010 թվականից ի վեր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկեր։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ ավելի քան 245 ծրագրերում, որոնց 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։