2005 տեղամաս, 4000 տեխնիկական սարք և տեսախցիկներ․ ԿԸՀ-ի տվյալները
ՀՀ ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 2005 տեղամասեր, որից 9-ը՝ ՔԿՀ, հայտնում են ԿԸՀ-ից։
Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 2005 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ։ 1996 տեղամասերից 612-ը հասանելի են հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար։
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180՝ օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացրած ՀՀ քաղաքացիները։ Ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։


















































Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Փաշինյանը վստահորեն առաջատար է Հայաստանում նախընտրական հարցումներում. Breavis
Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի․ Օվերչուկ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Արամազդ Ղալամքարյան թողարկում 7
ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով
Հունիսի 3-4-ին ՄՀՀ- ում կկայանա ռազմարդյունաբերական ցուցահանդես
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց և անկեղծ են. Նիկոլ Փաշինյան
Փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ մեղադրյալը կալանավորվել է