Տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը
Իսպանիայի Թագավորության Տոլեդո քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 53-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաներ, Եվրոպայի տարածաշրջանի անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Համաժողովի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին։
Ելույթներ են ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան, Ինտերպոլի նախագահ Լուկաս Ֆիլիպը, Իսպանիայի պետանվտանգության քարտուղար Աինա Կալվո Սաստրեն, Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ: Ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը։
Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր ոտնձգությունների դեմ պայքարին ուղղված հարցեր։ Ներկայացվել է Ինտերպոլի արձագանքը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորություն, կիբեռհանցավորություն, ահաբեկչություն, մարդկանց թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ապօրինի միգրացիա, ֆինանսական բնույթի հանցագործություններ, ինչպես նաև անդամ երկրների կողմից հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերացիաների արդյունքները:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ․ քննարկվել են Եվրոպայի տարածաշրջանում անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված տարաբնույթ հարցեր:
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 54-րդ համաժողովը կանցկացվի Վրաստանի Հանրապետությունում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում