Եվս մի կարևոր քայլ՝ խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ ՀՀ-ի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում
Ինչպես ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։
«Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։ Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։
Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այն նախաստորագրվել էր մայիսի 26-ին,, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում էր: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում