Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանավորեցին Ռուսաստանից ժամանած տանկերը. Մակրոն
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում՝ բաց ծովում, կանգնեցրել են Ռուսաստանից մեկնող «Tagor» նոր նավթակիր նավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվել է ծովային իրավունքի խիստ պահպանմամբ և մի քանի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության աջակցությամբ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը (France Diplomatie) կիսվել է այս հրապարակմամբ։
Մակրոնն անընդունելի է համարել պատժամիջոցների շրջանցումը, ծովային իրավունքի խախտումն ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ավելի քան չորս տարի տևող պատերազմի ֆինանսավորումը։ Նա նաև հավելել է, որ նավագնացության տարրական կանոնները չհարգող նման նավերը սպառնալիք են հանդիսանում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ընդհանուր անվտանգության համար՝ վերահաստատելով Ֆրանսիայի հաստատակամ ու անդրդվելի դիրքորոշումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում