Կանադան էբոլա վիրուսի պատճառով 21-օրյա ինքնամեկուսացում է սահմանել
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ էբոլա վիրուսից տուժած երկրներից ժամանողներն այսուհետ պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ 21 օր։ Բացի այդ, երկրի ներգաղթային հարցերով զբաղվող գրասենյակը ժամանակավորապես կասեցնում է Կոնգոյից, Հարավային Սուդանից և Ուգանդայից եկող դիմումների ընդունումը, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Կանադայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ միջոցառումներն իրականացվում են «զգուշության բարձր մակարդակից ելնելով» և ուժի մեջ կմնան մինչև օգոստոսի 29-ը։
Ախտանիշներ ունեցող ուղևորները կուղարկվեն հիվանդանոցներ՝ լրացուցիչ թեստավորման համար։ Ինքնամեկուսանալ չկարողացողներին կտրամադրվի մեկուսացման տարածք։
Կառավարությունը նաև հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հարավային Սուդանի և Ուգանդայի քաղաքացիների ներգաղթի դիմումների վերաբերյալ վերջնական որոշումների կայացման հարցում 90-օրյա դադարի մասին։ Այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել կամ կրճատվել՝ կախված համաճարակաբանական իրավիճակի զարգացումից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Կոնգոյի հյուսիս-արևելքում էբոլայի բռնկումը պայմանավորված է վիրուսի հազվագյուտ տարբերակով և տարածվում է ավելի արագ, քան առողջապահական ծառայությունները կարող են արձագանքել։ Մայիսի 25-ին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց, որ էբոլա վիրուսի վարակի կասկածելի դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, դրանցից 101-ը լաբորատոր հաստատվել է։ Էբոլայի այս վերջին բռնկման հետևանքով մահերի թիվը գերազանցում է 220-ը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով