Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան
Վստահեցնում եմ՝ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալումը և համաձայնեցումները կան, բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով, թե ինչու այսօր ամբողջությամբ չստորագրվեց TRIPP նախագիծը:
«Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ փաստաթղթերի աստիճանակարգության մեջ նվազ կարևոր, բայց շատ ավելի անհրաժեշտ փաստաթղթեր էլ կան, որոնք դեռ կարիք ունեն ստորագրման, օրինակ՝ TRIPP ընկերության կանոնադրությունը:
«Երբ դրանք էլ կլինեն, հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք: Համենայն դեպս և՛ ԱՄՆ կառավարությունը, և՛ ՀՀ կառավարությունը նույնիսկ այս ամբողջ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, բոլորի դեպքում մշտապես աշխույժ ներքաղաքական իրավիճակների և օրակարգերի պայմաններում շատ կենտրոնացված ու կարևորություն հաղորդելով աշխատում են այս թեմայի՝ TRIPP-ի վրա, դրա կենսագործման ուղղությամբ: Թեև կրկին բազմաթիվ հակառակ պնդումներ լսեցինք տարբեր փորձագետների կողմից, ահա, այսօր ունենք այս փաստաթուղթը»,- ասաց նախարարը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով