Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում

Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկը
Աշխարհ

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր

Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար

Քանի որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ «Միացյալ Նահանգներ» կամ «ԱՄՆ») Կառավարությունը  (այսուհետ՝ «Մասնակիցներ») նպատակ ունեն աջակցել չմշակված և մշակված կարևորագույն հանքանյութերի մատակարարմանը, որոնք կարևոր են երկու երկրների արտադրական և պաշտպանական արդյունաբերությունների համար,

Քանի որ Մասնակիցները նախատեսում են իրականացնել դա տնտեսական քաղաքականության գործիքների և համակարգված ներդրումների միջոցով՝ արագացնելու բազմազան, իրացվելի և արդար շուկաների զարգացումը կարևորագույն հանքանյութերի համար,

Քանի որ Մասնակիցների նպատակը աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում,

Քանի որ Մասնակիցները մտադիր են օգտվել կարևորագույն հանքանյութերի ներքին արդյունահանման և մշակման իրենց ընթացիկ գործունեության, այդ թվում՝ 2026 թվականից և դրանից հետո հասանելի նոր հզորությունների ընձեռած հնարավորություններից։

Քանի որ Մասնակիցները հասել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և մշակման ոլորտում հետևյալ ընդհանուր քաղաքականության շրջանակի վերաբերյալ փոխըմբռնման։

Բաժին I

Կարևորագույն հանքանյութեր

1. Մատակարարման ապահովում. Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության  համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։ Սա ներառում է առկա քաղաքականության գործիքակազմի օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական պահանջարկի և պահուստավորման ենթակառուցվածքները։ Մասնակիցները նաև ճանաչում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) կարևորությունը՝ Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի տարանցումն ապահովելու գործում։

2. Ներդրումներ արդյունահանման, մշակման և վերականգնման մեջ. Մասնակիցները մտադիր են մոբիլիզացնել պետական և մասնավոր հատվածի աջակցությունը՝ ներառյալ կապիտալ և գործառնական ծախսեր՝ երաշխիքների, վարկերի, բաժնետիրական ներդրումների, մատակարարման պայմանագրերի վերջնականացման, ապահովագրության կամ կարգավորիչ դյուրացումների միջոցով՝ ազգային օրենսդրության ու կարգավորումներին համապատասխան։

ա. Ծրագրերի ընտրություն. Մասնակիցները մտադիր են համատեղ կերպով նույնականացնել հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ մատակարարման շղթաների բացերը հասցեագրելու համար։ Առաջնահերթություն տրվելու է Հայաստանի Հանրապետությունում տարանջատման, վերամշակման, ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների և հանքերի վերականգնման ծրագրերին։

բ. Ֆինանսավորում. Սույն Շրջանակային հուշագրի ամսաթվի օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել միջոցներ, հնարավորության պարագայում խթանելու պոտենցիալ նշանակալի ֆինանսավորման տրամադրումը յուրաքանչյուր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնց արդյունքում նախատեսվում է արտադրել վերջնական արտադրանք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գնորդներին մատակարարելու նպատակով։ 

գ. Ներդրումային աջակցություն. Մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել նոր կամ հատուկ մեխանիզմների ստեղծման վրա՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաները ամրապնդելու համար։ Դա ներառում է մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին տեխնոլոգիաների փոխանցումը՝ արդյունահանման և մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

դ. Առաջնահերթ դիտարկում. Թեև յուրաքանչյուր Մասնակից կարող է որոշել, արդյոք որևէ նախագիծ նպատակահարմար է ներդրում կատարելու համար, Մասնակիցները՝ ներքին օրենսդրության համաձայն, ակնկալում են ունենալ առաջնահերթ հնարավորություն՝ իրականացնելու ներդրումներ այն կարևորագույն հանքանյութերի ակտիվներում, որոնք կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ կենտրոնակայան ունեցող ընկերության կողմից։

3. Թույլտվություններ. Մասնակիցները մտադիր են դիտարկել այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են թույլտվությունների տրամադրման ժամկետների և գործընթացների արագացմանը, պարզեցմանը կամ արդիականացմանը, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, տարանջատման և վերամշակման համար թույլտվություններ ստանալու գործընթացների մասով՝ իրենց համապատասխան ներքին կարգավորիչ համակարգերի շրջանակում և կիրառելի օրենքի համաձայն։

4. Գնագոյացման մեխանիզմներ. Մասնակիցները մտադիր են աշխատել՝ պաշտպանելու իրենց համապատասխան կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների շուկաները ոչ շուկայական քաղաքականություններից և անարդար առևտրային պրակտիկաներից: Սա ներառում է, ըստ անհրաժեշտության, քաղաքականության մշակում գնային շրջանակի ձևավորման համար, որը թույլ կտա ունենալ բազմազանեցված, թափանցիկ և դիմակայուն մատակարարման շղթաներ։ Մասնակիցները նաև մտադիր են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու պատասխանատու և դիմակայուն կարևորագույն հանքանյութերի շուկաներին և հասցեագրել ոչ շուկայական քաղաքականությունները՝ համաձայն միջազգային պայմանագրերի և այլ պարտադիր իրավական ուժ ունեցող բազմակողմ փաստաթղթերի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների։ 

5. Ակտիվների վաճառք. Մասնակիցները մտադիր են անցկացնել խորհրդակցություններ՝ ձևավորելու նոր կամ ամրապնդելու ազգային կարողությունները և դիվանագիտական գործիքները՝ ազգային անվտանգության հիմքով կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ակտիվների վաճառքները վերանայելու, կանխարգելելու կամ թույլատրելու նպատակով։

6. Թափոնների վերամշակում և վերականգնում. Մասնակիցները մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։

7. Երրորդ կողմերի հետ համագործակցություն. Մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։

8. Երկրաբանական քարտեզագրում և ինստիտուցիոնալ գործընկերություն. Մասնակիցները մտադիր են համագործակցել՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում և փոխադարձաբար համաձայնեցված այլ վայրերում հանքային պաշարների քարտեզագրմանը՝ կարևորագույն հանքանյութերի բազմազանեցված մատակարարման շղթաներին աջակցելու նպատակով։

ա. Կարողությունների զարգացում. Մասնակիցները մտադիր են ստեղծել տեխնիկական գործընկերություն Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի միջև՝ աջակցելու Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության ստեղծմանը և դրա կարողությունների զարգացմանը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կկենտրոնանա հասանելի տվյալների և գիտական լավագույն փորձի փոխանակման, տվյալների հավաքագրման չափանիշների արդիականացման և առաջադեմ երկրաբանական գնահատման մեթոդներով անձնակազմի վերապատրաստման վրա։

բ. Տվյալներ. Մասնակիցները մտադիր են տնօրինել Մասնակիցների տարածքին առնչվող բոլոր վերհանված երկրաբանական տվյալները՝ կիրառելի օրենքի համաձայն։ Սույն Շրջանակային հուշագրի նպատակների համար, նման տվյալների ցանկացած փոխանակում կկարգավորվի փոխադարձաբար համաձայնեցված տվյալների փոխանակման արձանագրություններով, որոնք կհարգեն Մասնակիցների ազգային անվտանգությունը և սեփականության իրավունքները։

9.Աշխատուժի զարգացում. Սույն Շրջանակային հուշագրի նպատակներին աջակցելու համար՝ Մասնակիցները մտադիր են հիմնել փոխանակման ծրագրեր և վերապատրաստման նախաձեռնություններ՝ բարձրացնելու հայ մասնագետների որակավորումը ժամանակակից հանքարդյունաբերական ինժեներիայի, մետաղաձուլության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում։  

Բաժին II

Ընդհանուր դրույթներ

1. Ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն. Ակնկալվում է, որ Մասնակիցների համապատասխան մարմինները կիրականացնեն ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն և դրա իրագործման գնահատում։ Վերլուծության կոնկրետ բովանդակությունը կձևավորվի Մասնակիցների միջև՝ նրանց համապատասխան ներքին օրենսդրությանը համապատասխան։

2. Հանդիպումներ. Մասնակիցները մտադիր են հանդիպել՝ առցանց կամ ֆիզիկական ձևաչափով, մյուս Մասնակցի գրավոր խնդրանքը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։

3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները մտադիր են իրենց համապատասխան հաստատությունների ներսում նշանակել կոնտակտային անձանց՝ սույն Շրջանակային հուշագրի իրականացման համակարգումը ապահովելու համար։

4. Դադարեցում. Ցանկացած Մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Շրջանակային հուշագրում՝ մյուս Մասնակցին տրամադրելով գրավոր ծանուցում։ Եթե այլ բան նշված չէ, նման դադարեցումը ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը։

5. Ոչ պարտադիր բնույթ. Սույն Շրջանակային հուշագիրը սահմանում է քաղաքականության և ծրագրային գործողությունների ծրագիր, որը չի ստեղծում կամ չի հաստատում որևէ իրավունք կամ պարտավորություն ներքին կամ միջազգային իրավունքի ներքո, չի առաջացնում որևէ իրավական վարույթ և չի ստեղծում որևէ իրավաբանորեն պարտադիր կամ կիրառելի պարտավորություն՝ բացահայտ կամ ենթադրյալ։