Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում

Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկը

Հայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները Լիբանանում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում մասնակցել և ելույթով հանդես է եկել Ֆրանկոֆոն տարածքում խաղաղապահ գործողությունների վերաբերյալ երկրորդ նախարարական համաժողովին, որը կազմակերպվել է Մարոկկոյի և Ֆրանսիայի կողմից՝ ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ:
 
Նախարարությունը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթն ամբողջությամբ.
 
«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
 
Նախևառաջ, կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Մարոկկոյին՝ ավանդական ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոն միջավայրում խաղաղապահությանը նվիրված երկրորդ նախարարական համաժողովի գերազանց կազմակերպման համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիային՝ հանդիպումը համանախագահելու համար։ 
 
Այնժամ, երբ միջազգային իրավունքը բախվում է ահագնացող մարտահրավերների, իսկ ՄԱԿ-ի համակարգը՝ աճող դժվարությունների, խաղաղապահությունը մնում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում բազմակողմ համագործակցության շարունակական կենսունակության ամենաակնառու դրսևորումներից մեկը։ Թեև խաղաղապահ գործողությունները ոչ միշտ են արձանագրել ակնկալվող արդյունքներ, դրանք շարունակում են առանցքային դեր խաղալ լարվածության աճի կանխարգելման, քաղաքացիական անձանց պաշտպանության և խոցելի միջավայրերում կայունության աջակցման գործում։ Վերջին տասնամյակների ընթացքում հակամարտությունների բնույթը հիմնավորապես փոխվել է՝ նոր մարտահրավերներ ստեղծելով խաղաղապահ գործողությունների համար։ Այսօրվա հակամարտություններն առավել մասնատված ու անկանխատեսելի են, մինչդեռ խաղաղապահ առաքելությունները գործում են այնպիսի միջավայրերում, որոնք բնութագրվում  են ապատեղեկատվական արշավներով, խաղաղապահների դեմ հարձակումներով և միջազգային ներկայության հանդեպ վստահության անկմամբ։ Այս զարգացումները բարդացնում են մանդատների իրականացումը և պահանջում մշտական հարմարվողականություն։
 
Խաղաղապահներից ակնկալվում է ոչ միայն անվտանգության պահպանում, այլև քաղաքացիական անձանց պաշտպանություն, տեղական համայնքների հետ վստահության կառուցում և ի հայտ եկող սպառնալիքներին արձագանքում։ Ավանդական մոտեցումներն այլևս բավարար չեն։ Այս բազմաշերտ մարտահրավերները պահանջում են ավելի ճկուն մոտեցում խաղաղապահ գործողությունների մշակման, մանդատների տրամադրման և վերապատրաստման հարցերում։ Ավելին, տեղական բնակչության հետ արդյունավետ փոխգործակցությունը պահանջում է լեզվական և մշակութային պատրաստվածություն, հատկապես` ֆրանկոֆոն միջավայրերում, որտեղ հաղորդակցությունը, վստահությունը և տեղական լեգիտիմությունը սերտորեն փոխկապակցված են։ Այս առումով պահանջվում է մեծ ճկունություն և ավելի հարմարվողական մոտեցումներ։ Այս նպատակով, «Հանուն ապագայի պակտը» և Միավորված ազգերի կազմակերպության կողմից ձեռնարկված բարեփոխումների նախաձեռնությունները, ներառյալ` «ՄԱԿ-80» նախաձեռնությունը, կարևոր շրջանակ են ապահովում խաղաղապահ գործողությունների արդյունավետության և վստահելիության ամրապնդման համար։
 
Ոչ մի երկիր կամ կառույց չի կարող միայնակ արձագանքել այս մարտահրավերներին։ Հետևաբար, մեր հավաքական արձագանքի անկյունաքարը պետք է մնա անկեղծ գործընկերությունը, ներառյալ` ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, տարածաշրջանային կազմակերպությունների, զորք տրամադրող երկրների, ուսումնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության միջև։
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Հայաստանի համար այս քննարկումները վերացական չեն։ Որպես միջազգային խաղաղապահ գործողություններում ներդրում ունեցող երկիր՝ մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս արդյունավետ և վստահելի խաղաղապահ ջանքերին։ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում բազմակողմ շրջանակներում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին աջակցմանը: Հայ խաղաղապահները մասնակցել են Լիբանանում, Կոսովոյում, Մալիում, Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին՝ իրենց ներդրումն ունենալով կայունության պահպանմանն ու քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում։ Հայաստանի մասնակցությունն այս առաքելություններին արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
 
Որպես ՄԱԿ-ի Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության  (MINUSMA-2015-2023) մաս՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել խիստ բարդ անվտանգային միջավայրում քաղաքացիական անձանց պաշտպանության և կայունության աջակցմանն ուղղված ջանքերում։
 
Հայաստանն իր ներդրումն ունի նաև Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը (KFOR), որը շարունակում է կարևոր դեր խաղալ Արևմտյան Բալկաններում կայունության պահպանման գործում։ Ի պատասխան 2023թ. տարածաշրջանային լարվածության սրմանը՝ Հայաստանն էլ ավելի ամրապնդեց իր ներդրումը KFOR-ում՝ վերահաստատելով իր հանձնառությումը տարածաշրջանային կայունությանը։
 
Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) զորք տրամադրող երկիր՝ Հայաստանը խորապես մտահոգված է Լիբանանում անվտանգության իրավիճակի շարունակական վատթարացմամբ և խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները։ Չնայած տեղում տիրող խրթին պայմաններին, հայ խաղաղապահները շարունակում են ծառայել իրենց միջազգային գործընկերների կողքին՝ ի նպաստ տարածաշրջանային կայունությանը և առաքելության մանդատի իրականացմանը։
 
Ձերդ գերազանցություններ,
 
Սեփական փորձից ելնելով՝ մենք լիովին գիտակցում ենք արդյունավետ և վստահելի խաղաղապահ ջանքերի կարևորությունը։ Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանը վճռական է շարունակելու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղապահ գործողություններում և խաղաղաշինության նախաձեռնություններում։ Մենք հաստատապես համոզված ենք, որ խաղաղապահությունն այսօր պահանջում է ոչ միայն օպերատիվ պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն, միջազգային իրավունքի լիակատար հարգում և անկեղծ բազմակողմ համագործակցություն։ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վստահելիության և արդյունավետության պահպանումն անկյունաքարային է բազմակողմ մոտեցումների և միջազգային խաղաղության ջանքերի հանդեպ վստահության պահպանման համար։ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ այս հավաքական ջանքերում։
 
Շնորհակալություն»: