Միացյալ Նահանգները ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը, TruthSocial սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը «շուտով պետք է կայացվի»: Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված սուր քննադատությամբ, որը, իր հերթին, դեմ էր արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը:
Ապրիլի 27-ին Մերցը, ելույթ ունենալով Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Մարսբերգ քաղաքի ավագ դպրոցում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմում «ակնհայտորեն» չունի ռազմավարություն:
«Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցությունների մեջ, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու մեջ», - հայտարարել էր գերմանացի քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը չմտածված էր։ Ֆրիդրիխ Մերցը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմը սկսել են առանց եվրոպացիների հետ նախապես խորհրդակցելու։ Կանցլերը նշել է, որ այդ գործողությունների վերաբերյալ արդեն երկու անգամ իր դիրքորոշումը հայտնել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Եթե ես իմանայի, որ սա կտևի հինգ կամ վեց շաբաթ և միայն կվատթարանա, ես ավելի կտրուկ կարտահայտվեի», - հավելել է նա։
Իր առաջին ժամկետի ընթացքում՝ 2017-ից 2021 թվականներին, Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել զորքերի ներկայությունը Գերմանիայում: Պենտագոնի ապրիլի կեսերի տվյալների համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է մոտ 86,000 զինվոր, որից մոտ 39,000-ը՝ Գերմանիայում: Այս թիվը պարբերաբար տատանվում է՝ անձնակազմի ռոտացիաների և զորավարժությունների պատճառով, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում