Ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսողոմյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին, որի առանցքում սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության, արժանապատիվ աշխատանքի, կանանց առաջխաղացման, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պաշտպանության հարցերն են:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, Հայաստանի գործընկեր պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման այլ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում