Apple-ը ներողություն է խնդրել հին iPhone-ների աշխատանքի դանդաղման պատճառով
Apple ընկերությունը ներողություն հայցող մեկնաբանություն է հրապարակել iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք գիտենք, որ ձեզանից ոմանք կարծում են, թե Apple-ն իրենց դավաճանել է: Այս հարցում շատ թյուրընկալումներ են եղել, ուստի մենք կցանկանայինք իրավիճակը պարզաբանել եւ պատմել փոփոխությունների մասին, որոնց վրա աշխատում ենք»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ մոտ 1 տարի առաջ թողարկված iOS 10.2.1-ի թարմացումը նվազեցնում է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus եւ iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի երկարատեւությունը մեծացնելու եւ սմարթֆոնների անսպասելի անջատվելուց խուսափելու համար:
«Չնայած այս փոփոխությունները կարող են աննկատ մնալ, որոշ օգտատերեր, հնարավոր է, հավելվածները բեռնելիս մեծ ժամանակ կորցնեն եւ բախվեն արտադրողականության նվազման այլ դրսեւորումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունում խոստացել են ԱՄՆ-ում հին մոդելների մարտկոցի փոխարինման արժեքը 50 դոլարոց նվազեցնել (79-ից դարձնելով 29): Դրանից զատ, iOS-ի թարմացումը, որը կթողարկվի 2018-ի սկզբին, օգտատերերին ավելի շատ տեղեկություն կտա մարտկոցների վիճակի մասին:
Անցյալ շաբաթ Apple-ը ներողություն էր խնդրել հանուն մարտկոցների ավելի լավ աշխատանքի iPhone-ի որոշ մոդելների արագության դիտավորյալ նվազեցման համար:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն