Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապրիլի 24-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են ԵՄ-ը պատրաստվում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է Իսլամաբադ գնալու լուրերը Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը

Ապրիլի 24-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում ենԵՄ-ը պատրաստվում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելԱրաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալՄարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի ԹուրքիայումՀերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմՄադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտաԵվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցըԻրանի պետական հեռուստատեսությունը հերքում է Իսլամաբադ գնալու լուրերըԱմենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներինՍիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցերՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. ՓաշինյանԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄԵրևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովըՋրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲՄոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումըՊետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույքՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ըԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքումԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըԱմիրյան փողոցն ուզում են անվանակոչել Պապ թագավորի անվամբԴա վարորդի պայմանագրային պարտավորությունն էԱՄՆ սենատորները նախազգուշացնում են Meta-ին և Alphabet-ին. Մոսկվան փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններինՆոր Նորքի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվիՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվելԳազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված ենԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիրԵրևան քաղաքի ավագանու նիստԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցության ցուցակի 2-րդ համարն էԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԱլեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել էՆոր Գեղի գյուղում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենաԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեկ օրով կդադարեցվի Սյունիքի որոշ բնակավայրերի ջրամատակարարումըԴանակահարել են ավտոբուսի վարորդինՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց էԻրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին եւս ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ ՎենսըԱրարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողություններըԱրմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ինՀայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՔննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիրԵրևանի Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անուններըՌոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալԴավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստինՖրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունԻրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. Tasnim

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալ

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը։
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը` որպես կայուն զարգացման ապահովման հիմք: Ընդգծվել է խաղաղության, դիմակայունության և փոխկապակցվածության ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես կառուցվածքային սահմանափակումների բախվող երկրների համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև դեպի ծով ելք չունեցող երկրների արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու և դեպի շուկաներ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը:
 
ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությանն է հրավիրել այս տարի Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ նախագահության սկզբունքային մոտեցումներին ու տեսլականին: Այս առումով ընդգծվել է կենսաբազմազանության պաշտպանության առանցքային նշանակությունը պարենային անվտանգության, հանրային առողջապահության և տնտեսական կայունության ապահովման համար։
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները խթան են հանդիսացել տնտեսական համագործակցության և կայուն զարգացման առաջմղման համար՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է հարևան երկրների հետ գործուն տնտեսական կապերի հաստատման, հաղորդակցությունների վերականգնման և տրանսպորտային ուղիների վերաբացման կարևորությունը՝ տարածաշրջանային դիմակայունության ամրապնդման համար։
 
Անդրադառնալով տեխնոլոգիական նորարարությամբ, սոցիալ-տնտեսական և կլիմայական գործոններով պայմանավորված գլոբալ սրընթաց փոփոխություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողության խթանմանը։ Այս համատեքստում կարևորվել է միջուկային էներգիայի, արևային էներգիայի և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացումը:
 
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը՝ ուղղված միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների հետ բազմակողմ համագործակցության խթանմանը և կայուն զարգացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովմանը։