Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով նոր հարված են հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքին: Հարձակման թիրախում են եղել տեղի նավթավերամշակման գործարանը և նավահանգիստը: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ Տուապսեի նավահանգստում հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը ստացել է վնասվածքներ:
Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, մասնավորապես՝ ռեզերվուարային պարկում: Ականատեսները հայտնում են մի քանի խոշոր հրդեհի օջախների մասին: Բեկորներից վնասվել են մի շարք շենքերի ապակիներ:
Տուապսեն նավթի արտահանման համար Սև ծովում Ռուսաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկն է: Այնտեղ է գտնվում նաև Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտին» պատկանող նավթավերամշակման գործարանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները և «Kyiv Independent»-ի տվյալները փաստում են, որ Ռուսաստանի նավթային ոլորտը լուրջ կորուստներ է կրել։
Ըստ Զելենսկու՝ նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանը զրկվել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամտից։
«Kyiv Independent»-ի տվյալներով՝ ապրիլ ամսվա դրությամբ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների շուրջ 40%-ը շարքից դուրս է եկել:


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում