Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Աշխարհ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։

Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։