Ներկայացվել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը
Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը: ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման՝ RAND կորպորացիայի հետազոտողների և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողների ներգրավմամբ, հայտնում են դեսպանությունից։
Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով ստորագրված հուշագրերին, մանրամասների՝ արհեստական բանականությանը, կիսահաղորդիչներին, էներգետիկ անվտանգությանը վերաբերելի։
Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը։ Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին, պատասխանել ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետները։
Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...