Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
Այսօր երեկոյան Վաշինգտոնում մեկնարկում են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստական քննարկումները, որոնք անցկացվելու են Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ամերիկյան կողմը հանդիպման ժամը փոփոխել է, որպեսզի պետքարտուղար Մարկո Ռուբիոն անձամբ կարողանա մասնակցել գործընթացին։
Լիբանանյան կողմը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ որևէ հետագա քննարկում հնարավոր չէ առանց կրակի անհապաղ դադարեցման։ Ըստ իսրայելական զլմ-ների՝ Վաշինգտոնը Լիբանանին խոստացել է ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ հրադադարի պայմաններին համաձայնելու նպատակով։
Հանդիպումը, որին մասնակցելու են երկու երկրների դեսպանները, կենտրոնացած է լինելու բացառապես ռազմական գործողությունների դադարեցման մեխանիզմների վրա։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...