Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համար
Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը հրթիռային հարվածի հետևանքով վնասելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ռազմական թիրախին և չի ուղղվել որևէ պաշտամունքի վայրի դեմ։ Ըստ Իսրայելի ՊԲ-ի հայտարարության՝ թիրախավորվել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ավագ հրամանատարներից մեկը։
Իսրայելական բանակը նաև նշել է, որ հարվածից առաջ ձեռնարկվել են քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար։
Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Թեհրանի Ռաֆի Նիա սինագոգը լուրջ վնասներ է կրել։
Կադրերում երևում են նաև ավերակների տակ հայտնված եբրայերեն սուրբ գրություններ։ Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) տվյալներով՝ սինագոգը համարվում էր Թեհրանի հրեական համայնքի կարևոր կրոնական կենտրոններից մեկը։ Գործակալությունը հայտնում է, որ այն «ամբողջությամբ ոչնչացվել է» հարվածի հետևանքով։
Հարվածը տեղի է ունեցել Փեսախի (հրեական զատիկ)՝ հրեական կարևոր տոնի ավարտի նախօրեին, որը խորհրդանշում է իսրայելացիների ելքը Եգիպտոսից։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը երկրում ապրում էր շուրջ 60,000 հրեա։ 2016 թվականի մարդահամարի տվյալնորով այդ թիվը զգալիորեն նվազել է՝ հասնելով մոտ 10,000-ի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում