«Եվրատեսիլ» երգի մրցույթը ընդլայնվում է՝ մեկնարկելով իր առաջին ասիական տարբերակը։ Մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմադրություններով, արտասովոր ելույթներով և բազմազան երաժշտական ոճերով, այս անգամ կներառի նաև Ասիայի երկրների մասնակցությունը։ Տարածաշրջանի շուրջ 10 երկիր արդեն հաստատել է մասնակցությունը, այդ թվում՝ Հարավային Կորեան, Բութանը, Թաիլանդը և Ֆիլիպինները։ Մասնակից երկրների ցանկը դեռ կարող է ընդլայնվել։
Մրցույթի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր նախ կանցկացնի ազգային ընտրություն՝ որոշելու իր ներկայացուցչին։ Մեծ եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 14-ին Բանգկոկում, և այն կհեռարձակվի ուղիղ եթերով։
1956 թվականին հիմնադրված «Եվրատեսիլը» համարվում է աշխարհի ամենաերկարատև միջազգային երաժշտական մրցույթը։ Այս տարի մրցույթը նշում է իր 70-ամյակը։ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) «Եվրատեսիլ» մրցույթի տնօրեն Մարտին Գրինը նշել է, որ ասիական տարբերակի մեկնարկը կարևոր քայլ է՝ ընդգծելով տարածաշրջանի մշակութային և ստեղծագործական ներուժը։
Մրցույթի ձևաչափը կմնա նույնը․ երգերը պետք է լինեն օրիգինալ, իսկ կատարումները՝ կենդանի։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության համադրությամբ։
«Եվրատեսիլը» տարիների ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել երաժշտական ոլորտի վրա՝ օգնելով միջազգային ճանաչում ձեռք բերել այնպիսի կատարողների, ինչպիսիք են շվեդական ABBA խումբը և կանադացի երգչուհի Սելին Դիոնը։
Միաժամանակ, մրցույթը հաճախ հայտնվում է նաև քաղաքական քննարկումների կենտրոնում։ Այս տարի մի շարք երկրներ բոյկոտում են մայիսին Վիեննայում կայանալիք մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով, իսկ Ռուսաստանը 2022 թվականից ի վեր չի մասնակցում մրցույթին՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Նշվում է, որ ասիական տարբերակի կազմակերպումը իրականացնում է Եվրոպական հեռարձակողների միությունը՝ ամերիկյան Voxovation ընկերության և թաիլանդական S2O Productions-ի հետ համատեղ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում