Իսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Իսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի և Խարկ կղզու վերաբերյալ՝ Իրանում ամերիկյան զորքերի ցամաքային գործողության նախապատրաստման մասին լուրերի ֆոնին, գրում է Times of Israel թերթը՝ հղում անելով իսրայելական ռազմական աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են փորձել իրենց վերահսկողության տակ վերցնել իրանական Խարկ կղզին։
«Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-ին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել նեղուցի և մերձակա կղզիների, ներառյալ՝ Խարկի վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հրապարակավ ուղերձներ է հղում Իրանի հետ բանակցությունների մասին, սակայն գաղտնի պլանավորում է ցամաքային գործողություն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում