Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը
Երեկ Բրյուսելում կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը, տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Պատվիրակության կազմում էին նաև նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՏԿԵՆ արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը, Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի կցորդ Ալբինա Մուրադյանը, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական Հենրիկ Երիցյանը։
Եվրոպական միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան։
Նիստի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և խորացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...