Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենան
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում Air Canada ավիաընկերության Express CRJ-900 ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով չորս հրշեջ ծանր վիրավորվել են, հայտնում է New York Post պարբերականը: Ավելի վաղ Flightradar24 ծառայությունը հայտնել էր ինքնաթիռի և տրանսպորտային միջոցի բախման ու Լա Գուարդիա օդանավակայանի փակման մասին:
«Air Canada ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել էր Լա Գուարդիա օդանավակայան, կիրակի գիշերը բախվել է հրշեջ մեքենային, ինչի հետևանքով չորս հրշեջ ստացել են ծանր վնասվածքներ»,- ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը եղանակային վատ պայմաններում շարժվում էր դեպի ելք: Թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր, ներկայումս բժիշկները գնահատում են նրանց վիճակը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում