Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար և տեսնելու այն առաջընթացը, որը երկիրը գրանցել է վերջին կես տարվա ընթացքում։
 
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում Կոսն ասել է․
 
«Սեփական աչքերով տեսնում եմ, թե ինչպես է ընթանում Հայաստանի վերափոխման գործընթացը։ Այս վեց ամսվա ընթացքում, ինչ վերջին անգամ այստեղ էի, շատ բան է փոխվել, և աշխարհն ավելի անկայուն է դարձել, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է մեր աշխատանքը Հարավային Կովկասում։ Դա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ և բարեկամներ, և մենք Հայաստանին այդպիսին ենք համարում։ Թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ՝ տարածաշրջանից եվրոպացի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։
 
Սա իսկապես կարևոր տարի է Հայաստանի համար։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որին կհաջորդի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է դարձել այս տարածաշրջանը Եվրոպայի համար, և որքան է խորացել մեր գործընկերությունը։ Հյուսիսում և հարավում շարունակվող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիներն առավել կարևոր են, քան երբևէ։ Փոխվարչապետ Գրիգորյանի հետ քննարկել ենք, թե ինչպես կարելի է բարելավել ենթակառուցվածքները՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը կրճատելու համար։ 2022 թվականից այս երթուղով բեռնափոխադրումները քառապատկվել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ չորս տարում՝ չորս անգամ աճ։ Ճիշտ ներդրումների դեպքում, փորձագետների կարծիքով, մինչև 2030 թվականն այն կարող է եռապատկվել, ինչը շահավետ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի համար։
 
Սակայն մեր աշխատանքը միայն առևտրին և տնտեսությանը չի վերաբերում։ Ես այն դիտարկում եմ նաև որպես խաղաղությանը նպաստող գործոն։ Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության և կայունության ուղղությամբ, և ես ցանկանում եմ մեծապես ողջունել այդ ջանքերը։ Եվրոպան ցանկանում է աջակցել։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ՝ նպաստելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Այդպես է կառուցվել նաև Եվրամիությունը՝ խաղաղության, կայունության և բարգավաճման վրա։ Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների և ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են կապել ոչ միայն շուկաները, այլև մարդկանց։ Տնտեսական կապերի ամրապնդմամբ կարելի է նաև նվազեցնել հակամարտությունների ռիսկը։ Եվրոպան դա լավ գիտի սեփական պատմությունից։
 
Միևնույն ժամանակ, աջակցում ենք Հայաստանի տնտեսության աճին։ 2024 թվականի ապրիլին հայտարարված աճի և դիմակայունության ծրագրից ի վեր ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20000 աշխատատեղի ստեղծմանը։ Մենք նաև կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ ենք կատարում բնակարանաշինության և սոցիալական ծառայությունների մեջ և աջակցում ենք Ղարաբաղի հայերի ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի օգնությամբ՝ ներառյալ դրամական աջակցությունը, բնակարանային և սոցիալական ծրագրերը։
 
ԵՄ-ն նաև ֆինանսավորում է Հայաստանի կրթական համակարգի արդիականացումը, այդ թվում՝ երկրի տարբեր հատվածներում յոթ դպրոցի վերանորոգումը, և մենք վճռական ենք շարունակելու մեր աջակցությունը։ Այդ պատճառով այսօր մենք ստորագրեցինք ֆինանսավորման համաձայնագիր, որով Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 140 միլիոն եվրո։
 
Այդ միջոցների մի մասը կուղղվի այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են՝ վիզաների լիարժեք ազատականացման գործընթացն առաջ տանելու համար։ Սա կարևոր է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որն վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ, ինչն արտացոլում է մեր կապերի խորությունը։
 
Եվ վերջապես, սա կարևոր տարի է նաև Հայաստանի ժողովրդավարության համար։ Հունիսին հայերը կգնան ընտրությունների։ Ամբողջ Եվրոպայում մենք տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ ուժերն ամեն օր փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջամտությունների միջոցով, և Եվրոպան այստեղ է՝ աջակցելու համար։ Մենք կօգնենք Հայաստանին՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, որպեսզի հայերը կարողանան ազատ և արդար ընտրություններ անցկացնել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»։