Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Աշխարհ

Կվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու նախագիծը։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ քննարկվող նախագիծը վերաբերում է սպորտի ոլորտում կանոնների հաստատմանը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության նոր մակարդակի սահմանմանը։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 18-ին և այժմ փորձում է վավերացման գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին։ 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան վավերացրել է 44 պետություն։

Նա ընդգծել է, որ կոնվենցիան հնարավորություն է ընձեռում սահմանելու մարզական մրցումների կազմակերպման նոր որակ։ Մասնավորապես՝ կոնվենցիայով նախատեսվում են առանձին կարգավորումներ՝ մարզական կազմակերպությունների, մարզական խաղադրույքների օպերատորների, մրցումների կազմակերպիչների և այլ կազմակերպությունների համար՝ մեքենայությունների դեմ պայքարի համատեքստում սահմանելու համապատասխան ընթացակարգեր ու կանոններ, այդ թվում՝ ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով։

«Այդ կարգավորումները ներառում են շահերի բախման կանխարգելումներ՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաև ներքին տեղեկատվության չարաշահումը։ Խրախուսվում է նաև, որ մարզական կազմակերպություններն ապահովեն մեքենայությունների ռիսկ ենթադրող մրցումների արդյունավետ մոնիտորինգ, ինչպես նաև կասկածելի գործունեության արձանագրման դեպքում անհապաղ զեկուցեն համապատասխան մարմիններին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կոնվենցիայով սահմանվում են նաև կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, որոնց մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի։ Սա ներառում է արգելքներ՝ մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի խաղադրույքներ կատարելու կամ դիրքի չարաշահման հետ կապված։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ մեքենայությունները, ըստ էության, խաթարում են արդար սպորտի էթիկական հիմքերը, ուստի կոնվենցիան կարևոր դեր ունի ազնիվ և արդար սպորտի ու մրցակցության կանոնների ամրապնդման գործում։ Այն նաև խթանում է տարբեր երկրների, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցությունը՝ համատեղ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով։ Նախարարը նշել է նաև, որ կոնվենցիայով հատուկ կարևորություն է տրվում կրթական ծրագրերին և հանրության իրազեկմանը, որպեսզի սպորտում չարաշահումները կանխարգելվեն։

«Սա կարող է նաև խթան հանդիսանալ համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար՝ ոլորտը պետության մակարդակով կարգավորելու նպատակով։ Կոնվենցիան կարող է սպորտի ոլորտում կառավարման նոր մշակույթ բերել, քանի որ այն հիմնվում է արդյունավետ մոնիտորինգային մեխանիզմների, տվյալների վերահսկողության և հաշվետվողականության վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նշվել է նաև, որ կոնվենցիայով նախատեսվում է համաչափ միջոցների մի ամբողջական համալիր՝ դրամական տույժերից մինչև գործունեության արգելք։ Ըստ կոնվենցիայի՝ ձևավորվում է հսկիչ հանձնաժողով, որը յուրաքանչյուր տարի երկրներից զեկույցներ է ստանում մ տիրող իրավիճակի և արձանագրված խնդիրների վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին վարում է սպորտային խոշոր միջոցառումներ կազմակերպելու ակտիվ քաղաքականություն, կարևոր է, որ կոնվենցիայով սահմանված կանոնները գործեն նաև մեր երկրում։ Խոշոր մարզական միջոցառումները թվարկելով՝ ժաննա Անդրեասյանը նշել է՝ բոլորովին վերջերս ավարտվել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք կամրապնդեն Հայաստանի Հանրապետության դիրքը սպորտային քարտեզում։

Կոնվենցիայի վավերացումը հետագայում կարող է հանգեցնել նաև որոշ օրենքների վերանայման, օրինակ՝ «Խաղային գործունեության մասին» օրենքի և այլն։

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին․ այն կներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում։