Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ
Մեքսիկայում Իրանի դեսպանատունը X սոցիալական հարթակում տարածած պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ներկայումս բանակցություններ է վարում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետ՝ Իրանի հավաքականի մասնակցությամբ Աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու նպատակով:
Այս կտրուկ որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությամբ, ով նշել էր, թե Իրանի ազգային թիմի մասնակցությունը մրցաշարին նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նրանց կյանքի և անվտանգության ապահովման հետ կապված հնարավոր ռիսկերը:
2026 թվականի Աշխարհի առաջնությունը, որը պետք է մեկնարկի հունիսի 11-ին, անցկացվելու է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հյուրընկալությամբ, իսկ Իրանի ընտրանին արդեն իսկ նվաճել է մրցաշարի ուղեգիր: Ըստ նախնական ժամանակացույցի՝ թիմի երկու հանդիպումները նախատեսված էին ամերիկյան Լոս Անջելես և Սիեթլ քաղաքներում, սակայն իրանական կողմը հրաժարվում է մեկնել ԱՄՆ՝ պատճառաբանելով պաշտոնական մակարդակով հնչեցված անվտանգային երաշխիքների բացակայությունը:
Մեհդի Թաջի խոսքով՝ քանի որ նախագահ Թրամփը բացահայտորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել իրանցի ֆուտբոլիստների անվտանգությունը, իրենք չեն պատրաստվում ռիսկի ենթարկել մարզիկներին և այժմ ջանքեր են գործադրում բոլոր խաղերը բացառապես Մեքսիկայի տարածքում անցկացնելու համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում