Երևանի քաղաքապետարանին ենթակա մանկապարտեզներում աշխատավարձերը մայիսի 1-ից կբարձրանան 15-20 տոկոսով
Մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացված փոփոխություններով՝ մայիսի 1-ից նախատեսվում է 15-20 տոկոսով բարձրացնել Երևանի քաղաքապետարանին ենթակա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին նշված է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում ընդունված որոշման մեջ։ «Նախադպրոցական ուսուցում ծրագիրն ավելացնել 1․7 մլրդ դրամով և այն ուղղել Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզի սուբսիդավորմանը՝ նախատեսելով սույն թվականի մայիսի 1-ից հաստիքացուցակների դրույքաչափերի բարձրացում 15-20 տոկոսի սահմաններում»,- նշված է որոշման մեջ։
Արձագանքելով որոշման այս կետի վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսի դիտարկումներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․ «Այս որոշմամբ մի շատ կարևոր խնդիր ենք լուծում, բացի մեր հիմնական աշխատանքներից՝ ճանապարհների կառուցում, մանկապարտեզների, մանկապարտեզների բակերի կառուցում, այս որոշմամբ նաև բարձրացնում ենք մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձը։ Եվ որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները փորձեն կոնկրետ այս որոշումը կապել ընտրությունների հետ, եկեք մի շատ կարևոր փաստ արձանագրենք՝ մենք նմանատիպ որոշումներ կայացրել ենք 2024 և 2025 թվականներին, երբ բարձրացրել ենք մեր մանկապարտեզների, սպորտդպրոցների, մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների, թանգարանների, գրադարանների, մեր ենթակայության տակ գտնվող տարբեր կառույցների աշխատակիցների աշխատավարձերը։ Դա արել ենք, որովհետև հասկացել ենք, որ տարիներ շարունակ այդ հարցին անդրադարձ չի եղել։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր ուշադրության կենտրոնում եղել և մնալու են մեր աշխատակիցները։
Մի շատ կարևոր արձանագրում ևս․ աշխատավարձերի այս բարձրացումը ուղղակիորեն փոխկապակցված է եղել առողջապահական ապահովագրության ներդրման հետ և այս աշխատավարձների շեմն այնպես է որոշվել, որ մեր մանկապարտեզների հազարավոր աշխատակիցներ ունենան հնարավորություն օգտվելու առողջապահական ապահովագրության հնարավորություններից, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է։ Այսինքն, սա միայն աշխատավարձի բարձրացում չի եղել, սա եղել է մարդկանց սոցիալական խնդրի լուծում, որը, կարծում եմ, էականորեն փոխում է իրավիճակը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո