Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:
Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:
Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:
Բացի դրանից՝ եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:
Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):
Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ