Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Նախարարը Վանաձորում և մարզի մի շարք այլ համայնքներում ծանոթացել է կրթական, մարզական և պատմամամշակութային հաստատություններում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին:

Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում էր։ Դպրոցի շենքը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ` Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին։ Նախարարը շրջել է դպրոցի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել դասասենյակների, լաբորատորիաների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը, ինչպես նաև քննարկել կրթական միջավայրի արդիականացման և ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր։ Դպրոցում նախատեսված է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման քննասենյակ: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մանկավարժների մասնագիտական զարգացման և դպրոցի կադրերի համալրման խնդրով:

Աշխատանքների ընդհանուր արժեքը 388,081.2 հազար դրամ է։ 2025/2026 ուսումնական տարվա տվյալներով դպրոցում սովորում է 456 աշակերտ։

Հաջորդաբար նախարարն այցելել է Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, որտեղ 300 դպրոց ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են վերանորոգման ակտիվ աշխատանքներ, ուսումնական նոր գույքը ևս դպրոցն արդեն ստացել է: Նախարարը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են 2025 թվականին և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Աշխատանքների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 221,938.1 հազար դրամ։ 2025/2026 ուսումնական տարվա տվյալներով դպրոցում սովորում է 586 աշակերտ։ Նախարարը ծանոթացել է նաև նոր կառուցված մարզադահլիճի մասնաշենքին՝ դիտարկելով մարզական ենթակառուցվածքների հնարավորությունները: Վերջինիս կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թ. և ավարտվել 2024 թ.։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 247,048.4 հազար դրամ։

Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում նախարարը հետևել է շենքի վերակառուցման ընթացքին, ծանոթացել շինարարական աշխատանքների փուլերին և իրականացվող տեխնիկական լուծումներին։ Քննարկվել են նաև դպրոցական ենթակառուցվածքների արդիականացման, ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման, լաբորատորիաների և ուսումնաօժանդակ տարածքների կահավորման հարցերը։ Վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի հունիսը։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,980,471.0 հազար դրամ. դպրոցը նորոգվում է 300 դպրոց ծիագրով։ Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում ևս ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական կենտրոն է տեղակայվելու:

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, ծանոթացել է շենքի հիմնանորոգման ընթացքին, լսարանների, արհեստանոցների և գործնական ուսուցման համար նախատեսված տարածքների վերանորոգման աշխատանքներին։ Ուսումնարանը պետական միջոցներով վերանորոգվել է, հագեցվել է լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով: Ուսումնարանը 50 աշխատակից ունի, որոնցից 42-ը՝ մանկավարժական աշխատող։ Նշվել է՝ սովորողների կողմից ամենամեծ պահանջարկը վայելում են «Խոհարարական գործ», «Վարսավիրական գործ» և «Ավտոփականագործ» մասնագիտությունները: Ուսումնարանում, ընդհանուր առմամբ, 9 մասնագիտություն է դասավանդվում: Կարևորվել է մասնագետների վերապատրաստումների իրականացումը:

Ուսումնարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 564,689.5 հազար դրամ։

Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի քաղաքային մարզադաշտն էր։ Այստեղ նա ծանոթացել է մարզադաշտի վերակառուցման նախագծին, քննարկել նախագծային լուծումները, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված ծրագրերը։ Վերակառուցման արդյունքում նախատեսվում է ստեղծել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի՝ շուրջ 10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտ՝ ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման նպատակով։ Նախագծային փաստաթղթերի մշակման պայմանագիրը կնքվել է միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ 593,040 եվրո ընդհանուր արժեքով։

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոց, որտեղ տեղում ծանոթացել է շենքի ներկայիս վիճակին, առկա ենթակառուցվածքներին և մարզական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Նախարարը շրջել է մարզադահլիճներում, դիտարկել մարզումների անցկացման պայմանները և զրուցել մարզիչների հետ։ Ներկայում մարզադպրոցում շուրջ 200 պատանի մարզվում է ձյուդո, սամբո և բռնցքամարտ մարզաձևերով։ Նախատեսված է նաև տրիբունա՝ 400 հանդիսականի համար:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մարզադպրոցի մարզիչներին և աշխատակիցներին՝ տարիներ շարունակ սեփական ջանքերով և նվիրվածությամբ մարզումները շարունակելու համար։ Նա նշել է, որ մարզահամալիրն անցնում է պետության ենթակայության ներքո, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առկա խնդիրներին համակարգված լուծումներ տալ և ապահովել մարզադպրոցի լիարժեք գործունեությունը։ Այցի ընթացքում քննարկվել են նաև կառույցի հետագա զարգացման, հնարավոր վերականգնման և արդիականացման ծրագրերը, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքների բարելավման և սաների թվի ավելացման հնարավորությունները։

Մարզակառույցը պատկանում է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը, որն ունի ավելի քան 1.2 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի N 252-Ն որոշմամբ հատկացվել է 311,905.4 հազար դրամ գումար` գույքը հարկադիր աճուրդից ձեռք բերելու և գործընթացի հետ կապված պարտադիր վճարներն իրականացնելու նպատակով։

Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գյուլագարակի միջնակարգ դպրոց, որը շահագործման է հանձնվել նախորդ տարվա դեկտեմբերին` Կառավարության 300 դպրոց ծրագրով։

Նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին և ստեղծված պայմաններին, զրուցել ուսուցիչների ու սովորողների հետ, հետաքրքրվել նրանց առաջադիմությամբ, մասնագիտական հետաքրքրություններով և կողմնորոշմամբ։ Այցի ընթացքում նախարարը ծսնոթացել է նաև դպրոցի ենթակառուցվածքներին և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Ներկայում դպրոցում սովորում է 307 աշակերտ։

Դպրոցն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գործում են ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային կենտրոն, որոնք հնարավորություն են տալիս ուսուցումն իրականացնել առավել գործնական միջավայրում։ Աշակերտների խոսքով՝ նոր դպրոցում իրենց ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ նրանք ակտիվորեն մարզվում են նաև դասերից հետո: Նախարարը հետաքրքրվել է նաև դպրոցում գործող արտադասարանական խմբակներով։ Բացի շախմատից, դպրոցում գործում են «Նոր ծիլեր» երգչախումբը, կերպարվեստի և գրականության խմբակները, ինչպես նաև առաջինդասարանցիների համար նախատեսված «Բնության քայլ առ քայլ» կրթական ծրագիրը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ժամանակակից համակարգչային և ուսումնագիտական լաբորատորիաները կարևոր դեր ունեն աշակերտների հետաքրքրությունների բացահայտման և մասնագիտական կողմնորոշման ձևավորման գործում:

Գյուլագարակի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 293,672.6 հազար դրամ։

Լոռի Բերդ համայնքում նախարարն այցելել է Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է իրականացված վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի նոր մարզադահլիճի հնարավորություններին։ Զրուցելով ուսուցիչների հետ՝ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մասսայական սպորտի միջոցառումներին, այդ թվում՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին դպրոցականների մասնակցությամբ: Նրանց խոսքով՝ սովորողներն ակտիվորեն մասնակցում են Դպրոցականների բասկետբոլի լիգայի մրցումներին, սեղանի թենիսի մրցաշարին, ինչպես նաև Սպորտլանդիայի մարզական խաղերին: Ժաննա Անդրեասյանը հորդորել է հոգատար վերաբերմունք ցուցաբերել նոր գույքի նկատմամբ՝ այն պահպանելով և խնամքով օգտագործելով։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է սրտացավ և պատասխանատու վերաբերվել ստեղծված պայմաններին, որպեսզի դրանք երկար ծառայեն իրենց նպատակին և նպաստեն արդյունավետ կրթական միջավայրի ձևավորմանը։

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին` Կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 160,854.8 հազար դրամ։ Ագարակի միջնակարգ դպրոցն ունի131 սովորող: