Ուկրաինացիները կօգնեն պաշտպանել ԱՄՆ-ի մերձավորարևելյան բազաները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կօգնի Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում՝ Վաշինգտոնի պաշտոնական խնդրանքից հետո, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն ստացել է Միացյալ Նահանգներից իրանական «Շահեդ» դասի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում աջակցության խնդրանք։ «Մենք Միացյալ Նահանգներից ստացել ենք Մերձավոր Արևելքում «շահիդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության խնդրանք։ Ես հանձնարարել եմ ապահովել անհրաժեշտ ռեսուրսները և ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը», - գրել է Զելենսկին X-ի իր էջում։
Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն ու մասնագետները կարող են սկսել աշխատանքը առաջիկա օրերին։ Նրանք, ինչպես սպասվում է, կօգնեն պաշտպանել ամերիկյան բազաները և զորքերը տարածաշրջանի մի քանի երկրներում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում