Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Մարտի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի՝ այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, առցանց հարթակներում անվտանգության ապահովմանը, երեխայի աշխատանքային իրավունքների իրացման առանձնահատկություններին, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության հետ կապված իրավական հարցերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովմանը տարբեր իրավիճակներում:
Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ կազմակերպվող ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության գործընթացում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը