Նպատակը` կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:
Երևանի քաղաքապետարանի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է:
Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների։
Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Դրանց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար, ի դեպ, քաղաքապետարան մուտքագրված արդեն ավելի քան 670 դիմում կա:
Գործընթացը շարունակվում է, փաստաթղթերն ուսումնասիրվում են»,- հայտնել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը