ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների ծառայողները հետախուզվողների են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Եղեգնուտ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել էր մահ. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 51-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Արթիկ քաղաքի Գորկու փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նա 2025 թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը