Փոփոխվել է ՆԳՆ համակարգի ծառայողների ատեստավորման կարգը
Կատարելագործվել է ՆԳՆ համակարգի ծառայողների ատեստավորման կարգը․ ատեստացիան շարունակվում է փոփոխությունների կիրառմամբ:
ՆԳՆ նախաձեռնությամբ պարբերաբար իրականացված մոնիթորինգի արդյունքներով՝ Կառավարության որոշումներով նախատեսվել են փոփոխություններ, որոնք կատարվել են ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն առավել փաստահեն, նաև ատեստավորման հանձնաժողովի կազմում ՆԳՆ և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելի հավասարակշռված դարձնելու նկատառումներով:
Այսպես՝
- Սահմանվել է ատեստավորման բոլոր փուլերի տեսաձայնագրության պահանջ։ Մինչ այս պահը տեսաձայնագրվել են ընդհանուր բաժնի, մասնագիտական բաժնի թեստավորման հատվածները, որոնք նաև թվայնացված են։
- Փոփոխվել է հանձնաժողովի կազմը, որում ներգրավվել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, իսկ ոստիկանության պետի և փրկարար ծառայության տնօրենի տեղակալների համար նախատեսվել է համապատասխան հանձնաժողովներում մեկական տեղ՝ տեղակալների միջև ռոտացիոն սկզբունքը կիրառելու պայմանով։
Համակարգի ծառայողների համար ատեստացիան այսուհետ շարունակվում է այս փոփոխությունների կիրառմամբ։


















































Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով
ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տար...
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի՝ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ
Դա գին է, որ պետք է վճարենք՝ մեր գյուղերի տասնամյակներով շարունակվող դատարկման դիմաց․ փորձագետ
Իրանն սկսել է հարձակումների իններորդ ալիքն Իսրայելի դեմ. ԻՀՊԿ