Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ ապրիլի 1-ից մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման գործընթացը։ Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:
Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև մարտի 13-ը Քաղաքաշինության կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեով կամ e-request.am էլեկտրոնային հարթակով։ Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացի ծրագիրը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։
Վերապատրաստման ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Այլ վերապատրաստողների ծրագրերի առկայության դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի կոմիտեի կայքի նշված բաժնում։ Դասընթացները լինելու են շարունակական:
Հիշեցնենք, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով և Կառավարության որոշմամբ՝ շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ՝ բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով:
Նոր կարգավորումների համաձայն՝ թե՛ դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքներն ստուգվելու են թեստավորման եղանակով: Երկու տարվա ընթացքում վերապատրաստման չդիմած, ինչպես նաև մի քանի թեստավորումների արդյունքում բավարար միավորներ չստացած կառավարիչների տվյալները տրամադրվելու են համայնքներին՝ վերջիններիս նախաձեռնությամբ կառավարման մարմնի լիազորությունները դադարեցնելու հարցով սեփականատերերի ժողով հրավիրելու նպատակով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը