Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական, գեներալ-մայոր Իբրահիմ Ջաբարին հայտարարել է, որ իրենք փակել են Հորմուզի նեղուցը նավագնացության համար եւ կհարձակվեն այն նավերի վրա, որոնք կփորձեն անցնել այնտեղով, հայտնում է BBC-ին։
«Մի՛ եկեք այս տարածաշրջան։ Նավթի գինը հասել է 82 դոլարի, եւ աշխարհը ակնհայտորեն սպասում է, որ այն կհասնի առնվազն 200 դոլարի։ Մենք նաեւ կհարձակվենք նավթատարների վրա եւ թույլ չենք տա, որ տարածաշրջանից անգամ մեկ կաթիլ նավթ արտահանվի»,- ասել է նա։
Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալներով՝ Մերձավոր Արեւելքից Չինաստան նավթ տեղափոխող գերնավթատարների վարձակալության արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 400 հազար դոլարը։
Այս գումարը գրեթե կրկնակի գերազանցում է անցյալ շաբաթվա ցուցանիշը, երբ ԱՄՆ-ը սպառնում էր հարվածել Իրանին։
Հորմուզի նեղուցով է տեղափոխվում է աշխարհի նավթի եւ գազի մոտ մեկ հինգերորդը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը