Փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
2026 թվականի փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. փետրվարի համեմատ ավելի է 19.1 մլրդ դրամով կամ շուրջ 13%-ով։ Գրված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ֆեյսբուքի էջում: «Փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 մլրդ դրամով կամ 26.2%֊ով։
Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված մեր հետևողական քայլերը, հարկ վճարողների կարգապահության բարձրացումը, վերլուծական և թվային գործիքակազմի դերի էական ընդլայնումը. սրանք բոլորը այն կարևոր գործոններն են, որոնք, ի թիվս տնտեսական մյուս գործոնների, նպաստում են արդեն տարեսկզբից արձանագրվող հարկային մուտքերի բարձր աճին»,- նշված է գրառման մեջ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը