ՊՆ-ն հայտարարություն է տարածել գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս 2025 թվականի հուլիսին ՊՆ պաշտոնական www.mil.am կայքում հրապարակել է հայտարարություն, որով տեղեկացրել է, որ 2026 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն։
Հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ, ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու համար և խրախուսում է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը՝ կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, ապահովել համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։
Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը