Այնտեղ, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ
Մենք առհասարակ բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում: Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով առանց բիտում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու դեպքերին:
«Օրինակ՝ այսօր երեկոյան, մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցնրի կողմից պարզվել է, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին, ու պետք է ստանան այն փոսալցումը, որը նախատեսված է թե մեր ընթացակարգերով, թե ավագանու որոշմամբ, այստեղ բիտումի խնդիրը չէ, այլ շինարարի մոտեցման»,- նշել է նա:
Նշենք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են անորակ՝ հողի վրա առանց բիտումի ու փոշեզրկման ասֆալտ լցնելով:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն