Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գիրք նվիրելու օր՝ նվազող գրադարաններ․ ի՞նչ խնդիրներ ունի գիրքը Հայաստանում

Հայաստանում փետրվարի 19-ը որպես գիրք նվիրելու օր նշվում է 2008 թվականից։ Խորհրդանշական օրն ընտրվել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Սակայն գիրք նվիրելու օրը նշելուց բացի կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը ընթերցանության մշակույթի նկատմամբ։ 

Ընթերցանության մակարդակի ցուցիչներից մեկը գրադարանների գործունեությունն է։ Ուսումնասիրելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ նկատելի է դառնում, որ դրանց թիվը տարեցտարի նվազում է։
Եթե 2010 թվականին Հայաստանում գործունեություն է ծավալել 960 գրադարան, ապա 2024 թվականի դրությամբ (վերջին հրապարակված տվյալներով) նշվում է 514 գրադարան։

Հայաստանում ընթերցանության մակարդակը խրախուսելու և գրադարանների խնդիրների մասին Top-News.am-ը զրուցել է  հրատարակիչ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

Ըստ Մարտիրոսյանի,  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները և իրականությունը ամբողջովին չեն համապատասխանում իրար։ Վիճակագրությունում  որպես գրադարան նշվածները մեծ մասամբ գյուղերում և քաղաքներում գտնվող համայնքային գրադարաններ են, որոնք սարսափելի ծանր վիճակում են գտնվում։ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ «դրանք գրադարան կոչելը հանցագործություն է։ Որովհետև եթե այդ գրքերից մարդը օգտվի ինքը կհիվանդանա լիքը սնկային հիվանդություններով, էլ չեմ ասում միջի պարունակությունը ոնց կխեղի իր ուղեղը և հոգին»- պնդում է նա։
 
Մարտիրոսյանի կարծիքով Խնդիր է, որ գրադարանները համակարգային ֆինանսավորում չեն ստանում,  նա  դրանով է բացատրում փաստը, որ 1991թ հանրային և դպրոցական մոտ 3000 գրադարաններից զգալի մասը դադարեցրել է գործունեությունը։ 

Մարտիրոսյանը, հատկապես կարևորելով պետության կողմից տրվող ֆինանսավորումը, ցավով արձանագրեց, որ այժմ ընդամենը 13 գրադարան է պետական ֆինանսավորում ստանում։ Սակայն, իր համոզմամբ, նույնիսկ այդ 13 գրադարանների դեպքում տրվող գումարը թերի է և ոչ բավարար. «Բոլորի բյուջեն սարսափելի փոքր է՝ տարվա ընթացքում մոտ երկու միլիոն դրամի գիրք են կարողանում ձեռք բերել»,- ասում է նա, նշելով, որ դա բավարար չէ գրադարանների լիարժեք գործունեության համար։

Ուրիշ մեծ խնդիր է գրադարանները սպասարկողների՝ գրադարանավարների հարցը։ 
Մարտիրոսյանի գնահատմամբ նրանց զգալի մասը «տեղյակ չեն աշխարհի գրքի շարժից»։  Իր համար դրա վառ օրինակ էր Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած միջոցառումը։ Քաղաքապետարանից առաջարկել էին գրադարանավարներին, որպեսզի հենց իրենք նշեն, թե ինչ գրականություն են ցանկանում, որ համալրի իրենց գրադարանը։ Մարտիրոսյանը, որը տեսել էր ցանկը, նկատել էր, որ այդ ցանկում ամենանոր գիրքը 1920թ լույս տեսած ստեղծագործություն էր։ «Այսինքն մեր գրադարանավարների մի մեծ զանգվածի մոտ  հարյուր տարվա բաց կա, նոր ժամանակակից գրողներ, աշխարհի անցուդարձ, աշխարհի նոր տեխնոլոգիաներ, մանկական գրքերից տարբեր հնարավորություններով»։ 
Լուծումներից մեկը կլինի գրադարանների բյուջեները էապես մեծացնելը, ինչպես նաև գրադարանավարների կրթության մակարդակի բարձրացնելը։

Խնդիրների փնջի մեջ, ամենամեծ խնդիրը մեր զրուցակցի համոզմամբ այն է, որ մեր դպրոցներում հիմնականում չեն սովորեցնում ընթերցել։ ԿԳՄՍ նախարարության կրթության բաժնի տվյալներով 2025թ 10 տարեկան երեխաների շրջանում 37 տոկոսը չէր կարողանում կարդալ, կամ կարդացածը չէր հասկանում, ինչը լուրջ մարտահրավեր է։ 

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ընթերցանության խթանումը պետք է դառնա պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Նրա կարծիքով՝ եթե իշխանության ներկայացուցիչները եկեղեցիներում պատարագների մասնակցելու փոխարեն ավելի հաճախ դպրոցներում խոսեն գրքի, մտածողության և կրթության կարևորության մասին, «մենք կունենայինք այլ Հայաստան՝ ոչ թե «կղերական»»։

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ոլորտում կուտակված խնդիրները տարիների հետևանք են։ Նրա խոսքով, ներկայիս իշխանությունը ստացել է «30 տարվա բեռ», սակայն համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն եղել։ «Ու առաջին տարիներին ինքն էլ ոչ մի բան չի արել էս բնագավառում, առհասարակ ոչ մեկը չեն արել էս բնագավառում։ Որովհետև էս բնագավառը տեր չունի։ Էկոնոմիկայի բնագավառը տեր ունի՝ նախարարը․ եթե էկոնոմիկան աճում է, ինքն իր տեղը ունի, եթե չէ՝ կփնտրեն այլ նախարար։ Բայց գիրքը տեր չունի»,- ասում է նա։

Գրադարանների մեծ մասը գտնվում են համայնքներում, համայնքապարանների տիրույթում,
Մարտիրոսյանը առաջարկում է համակարգել. «Պետք է, հավանաբար, Հայաստանի գրադարանները տալ պետությանը, որ ինքն ուղիղ մասնակցություն ունենա կառավարման գործում՝ ոնց որ դպրոցներն են հիմնականում արված»-, կարծում է նա։ 

Մարտիրոսյանի խոսքով, հրատարակիչների ասոցիացիան  արդեն սկսել է աշխատել կառավարության տարբեր ճյուղերի հետ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարության հետ։ Նրա գնահատմամբ ունեն լավ երկխոսություն. «Ձեռնարկում ենք տարբեր միջոցներ, որ ընթերցանության մակարդակը բարձրանա, որ նորակառույց դպրոցները համալրվելիս նաև գրքերով համալրվեն, որը նախկինում այդպես չէր»- նշեց Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանի, ընթերցանության նկատմամբ կապը պետք է ստեղծել դեռ մանկապարտեզից. «Մանկապարտեզները, անգամ նոր մանկապարտեզները շատ խաղալիքներ ունեն, բայց գրքեր չունեն։ Իսկ գրքի հանդեպ սերը ձևավորվում է վաղ հասակում»։  Ըստ նրա օրինակելի է Շվեդիայի քաղաքականությունը. «փոքր տարիքի երեխաներին գրքեր են տալիս և երբ հարցնում ես` բա չէ՞ որ նա կարդալ չգիտի, ասում է մենք այսպես  թերթելու սովորույթն ենք զարգացնում»։

Այնուամենայնիվ կա նաև դրական առաջընթաց՝ վերջին 10–15 տարիների ընթացքում գրքերի վաճառքի ոլորտում նկատվում է որոշակի աճ։ Եթե մոտ 15 տարի առաջ միջինում տարեկան վաճառվում էր ընդամենը 20 գիրք՝ մեկ անունից, ապա այսօր այդ թիվը հասնում է մոտ 250-ի, ինչը ցույց է տալիս գրքերի վաճառքի շուրջ 12,5-ապատիկ աճ։ Սակայն, ինչպես նշում է Արմեն Մարտիրոսյանը, սա դեռևս փոքր ցուցանիշ է. «250 գիրք տարեկան բաժանելով ամբողջ բնակչության վրա՝ գրքերի ընթերցումը կազմում է մոտ 0,1 տոկոս, ինչը շատ ցածր և սարսափելի ցուցանիշ է», -ընդգծում է նա։

Top-News.am

Աղյուսակ 1. Գրադարանների թվի փոփոխության վերաբերյալ մանրամասն տվյալները՝ ըստ
տարիների, ներկայացված են ստորև բերված աղյուսակում

Աղյուսակ 2. Նաև մանրամասն ուսումնասիրելով  բացվածքը  ըստ մարզերի կարող ենք
տեսնել թե ինչպես է պատկերը յուրաքանչյուր մարզում։