Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան
Այս պահի դրությամբ, եթե Որոտանի հիդրոկասկադի 120 մլն վարկային ներդրումը, որն ընթացքի մեջ է, գումարենք TRIPP—ը՝ մոտ 200 մլն դոլար, գումարենք NVIDIA–ն, որը 500 և ավելի մլն դոլար է, գումարենք ատոմային էներգետիկան, ապա մեկ մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք շատ շոշափելի են, մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դիտարկմանը, որ խոսվում է այն մասին, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի հարավում ուրանի հանքերով, նախարարն ասաց. «Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Նոր ներդրումային ծրագրեր հնարավո՞ր են։ Իհարկե, ցանկալի են շատ և կուզենք տեսնել։ Բայց ԱՄՆ փոխնախագահը կգա, բանակցությունները կլինեն։ Այլ մանրամասներ, այդ թվում ձեր հարցադրման վերաբերյալ, ես չեմ տիրապետում»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Հայաստանում ամերիկյան մոդելի մոդուլային ատոմակայան է կառուցվելու, Պապոյանն ասաց, որ տարբեր երկրների հետ քննարկումներ են ընթանում, այդ թվում ԱՄՆ–ի հետ. «Հայաստանը կընտրի այն տարբերակը, որն իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու»։
Հարցին՝ արդյոք Վենսի հետ կքննարկվի նաև հայ գերիների թեման, նախարարն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ բոլոր հարցերը, որոնք կարող են լինել հայ–ամերիկյան օրակարգում, կքննարկվեն»։
Անդրադառնալով TRIPP նախագծին, Պապոյանն ասաց. «TRIPP-ը արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին»։ Դիտարկամնը, թե Ռուսաստանը կարո՞ղ է մասնակցություն ունենալ TRIPP–ում, նա ասաց. «TRIPP–ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան»։ Նա նաև հայտարարեց, որ Վենսի այցելության շրջանակներում հակաիրանական հարց չկա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը