Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում
Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում նվազագույնը 180 դրամով՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ ներկայում կաթը մթերվում է 170-200 դրամ գնային միջակայքում, սակայն Կառավարությունը պատրաստ է աջակցել նոր մթերման կետերի ստեղծմանը։
«Հրապարակային ասում եմ՝ բոլոր այն գյուղերում, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, մենք շատ արագ տեղում կկազմակերպենք մթերման կետ։ Խնդրում եմ, զանգահարեք Էկոնոմիկայի նախարարություն։ Եթե կա այդ ծավալը, ու մարդիկ ուզում են կաթը հանձնել հենց իրենց գյուղում, բայց չկա մթերման կետ՝ մենք արագ կկազմակերպենք մթերումը՝ նվազագույնը 180 դրամով»,- նշեց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ Հայաստանում կաթի պահանջարկը բարձր է, ինչի պատճառով կաթի գինը նախորդ տարվա համեմատ աճել է։ «Մեզ դիմում են արտադրողները և խնդրում են կաթ, որովհետև Հայաստանում կաթի մեծ պահանջարկ կա»,- ասաց նա։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն