Գործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարար
Աշխատատեղերի մասով մենք ունենք կայուն դինամիկա, բայց դրա մասին են խոսում նաև ոչ միայն ուղղակի ՊԵԿ-ի կողմից հրապարակված թվերը: Այդ մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք նաև ունենք անուղղակի ցուցիչներ, դրանցից մեկը մեր անապահովության համակարգում գրանցված անձանց թիվն է, որոնց մասով ունենք անկում: Մենք մեր անապահովության համակարգում՝ հայտնի «Փարոսում», 2018 թվականին ունեցել ենք 92564 ընտանիք, հիմա ունենք 48778 ընտանիք՝ մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները, ըստ էության, դուրս են եկել աղքատությունից:
Սրա մասին է խոսում նաև մեր ՄՍԾ-ում գրանցված աշխատանք փնտրող և գործազուրկ քաղաքացիների թիվը, որը նույնպես մոտավորապես կիսով չափ նվազել է»,- նշեց նախարարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը