«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ», «ԱՐՋԻՋԻ», «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՀՈՎԱՐՏ 20», «ՖԱՐՄ ՍԻՍԱՐ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի փետրվարի 2-ին տրվել է շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր՝ «Վանկոմիցին, վանկոմիցին (վանկոմիցինի հիդրոքլորիդ) 1000մգ, կաթիլաներարկման լուծույթի կամ ներքին ընդունման լուծույթի դեղափոշի (1)» (արտադրող՝ «Ինտերֆարմա» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն) դեղի՝ 020324 (պիտանելիության ժամկետ՝ 01.03.2026թ), 040324 (պիտանելիության ժամկետ՝ 31.03.2026թ.), 161224 (պիտանելիության ժամկետ՝ 01.11.2026թ.), 040225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 060225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 080625 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2027թ.), 100625 (պիտանելիության ժամկետ՝ 01.05.2027թ.), 170725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.), 110625 (պիտանելիության ժամկետ՝ 01.06.2027թ.) 160725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.) սերիաների վերաբերյալ։
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հունվարի 30-ին ստացված թիվ 01/446-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է արտադրանքի շրջանառության դադարեցման և հետկանչի ենթակա պատճառ հանդիսացող երկրորդ դասի թերության կասկած։
Հարգելի՛ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն