Ի՞նչ գիտեն մարդիկ էներգախնայողության մասին։ Անցած տարեվերջին Հայաստանի չորս մարզում անցկացված հետազոտությունը պարզել է, որ ընդհանուր առմամբ էներգախնայողության մասին պատկերացումները սահմանափակվում են արևային պանելներով։ Հարցված ընտանիքների շուրջ 80 տոկոսն ուզում է փոխել կենցաղը, բայց նրանց միայն կեսն է պատրաստ ներդրումներ կատարելու դրա համար։
Մինչև 2027թ փետրվարը Հայաստանի չորս մարզերում ԵՄ և Գերմանիայի կառավարության համաֆինանավորմամբ կիրականացվի «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունը։
2025–ի դեկտեմբերին «Պրիզմա» սոցիոլոգիական հետազոտական ընկերությունը 575 խոցելի ընտանիքներում հարցումներ է անցկացրել՝ պարզելու, թե նրանք վառելիքի ի՞նչ աղբյուր են օգտագործում ջեռուցման համար, որքա՞ն են սպառում, ի՞նչ եկամուտ ունեն և արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է էներգախնայողությունը։ Հարցումները անցկացվել են առանձնատներում։
Հարցումները իրականացվել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի տնային տնտեսություններում։ Մարզերը ընտրվել են՝ հաշվի առնելով աղքատության ցուցանիշը, սահմանամերձ լինելը, անտառներին մոտ գտնվելու հանգամանքը։ Հարցված ընտանիքների մոտ 80 տոկոսը պատրաստ է փոխելու իր կենցաղային պայմանները։ Բայց նրանց կեսն է միայն պատրաստ սեփական միջոցները ներդնելու կենսապայմանների բարելավման համար։
ԵՄ և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ վերը նշված չորս մարզում կիրականացվի «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունը։ Նախաձեռնության ծրագրի ազգային համակարգող Արգամ Արշակյանն ասում է՝ ունեն երկու հիմնական ուղղություն․ «Առաջինը՝ հասնել առնվազն վերը նշված 4 մարզերի 20 000 անձանց իրազեկվածության բարձրացմանը։ Նրանցից 10000-ի շրջանում պետք է իրականացվի նաև խորհրդատվական աշխատանք՝ էներգաարդյունավետ լուծումների, առավելությունների և կարևորության վերաբերյալ։ 2-րդ բաղադրիչը՝ հասնել 300 տնային տնտեսությունների, խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասին է խոսքը, տնային տնտեսություններն են, որտեղ ընտանիքում հիմնական հոգսը կանանց ուսերին է, որոշումը կայացվում է կանանց կողմից։ Չափորոշիչներ ենք սահմանել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, արդյունքում մենք ստեղծել ենք ցանց, ներգրավելով ՀԿ-ներին, միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակներին, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակները, շահառուներին տեխնիկական աջակցություն ցույց տալու հայտերի լրացման գործում, որպեսզի կարողանանք մարդկանց հասցնել ինֆորմացիան, ինչպես նաև հնարավորություն տանք այդ հայտերի լրացմանը»։
Շահառուներին ընտրելուց հետո ընտանիքներում էներգետիկ աուդիտ կանցկացվի՝ որոշելու տան ջերմային մթնոլորտը, էներգետիկ խնդիրները։ Հաշվետվության եզրակացության հիման վրա կորոշեն՝ ինչ ներդրում անել․ «Ունենք ներդրումային աջակցության չորս տիպ՝ արևային պանել, ջերմամեկուսացման տարբեր ուղղություններ, արևային ջրատաքացուցիչներ, էներգաարդյունավետ վառարանների տրամադրում»։
Տնային տնտեսությունները ընդհանուր առմամբ էներգաարդյունավետ ասելով հասկանում են արևային վահանակների տեղադրումը։ Մյուսների մասով իրազեկվածության պակաս կա։ Դա էլ կլրացնեն այս ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը կիրականացվի մինչև 2027թ փետրվար ամիսը։
Նյութը՝ Հանրային ռադիո


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն