Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը
Չինաստանի սմարթֆոնների շուկայում Apple ընկերությունը վերադարձրել է առաջատար դիրքը, դառնալով տարածաշրջանի թիվ մեկ մատակարարը։ Այդ մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության զեկույցում։ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Apple-ի բաժինը կազմել է 21,8 տոկոս՝ զգալիորեն առաջ անցնելով տեղական արտադրողներից։
Հաջորդ հորիզոնականներում են հայտնվել Oppo-ն, Vivo-ն և Huawei-ը՝ համապատասխանաբար 15,8, 15,7 և 14,6 տոկոս շուկայական մասնաբաժնով։ Մեկ տարի առաջ՝ 2024-ի վերջին եռամսյակում, Apple-ը երկրորդ տեղում էր՝ 16,8 տոկոսով, իսկ շուկան գլխավորում էր Vivo-ն։ Վերլուծաբանները նշում են, որ ամերիկյան ընկերության վերելքը պայմանավորված է iPhone 17 սերիայի հաջող վաճառքներով, հատկապես՝ iPhone 17 Pro և 17 Pro Max մոդելների նկատմամբ բարձր պահանջարկով։
Չնայած Apple-ի հաջողությանը, ընդհանուր շուկան շարունակում է անկում ապրել․ 2025 թվականի չորրորդ եռամսյակում սմարթֆոնների մատակարարումները նվազել են 1,6 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով՝ 0,6 տոկոսով։ Counterpoint Research-ի մասնագետները դա կապում են պահանջարկի թուլացման և գների աճի հետ՝ հիշողության բաղադրիչների պակասի պատճառով՝ կանխատեսելով, որ 2026 թվականին վաճառքների նվազման միտումը կարող է ավելի խորանալ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն