Խանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինի
2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել խանութներում պոլիէթիլենային տոպրակների առկայությունը, բացառություն կլինեն վերամշակված հումքից արտադրված աղբի պարկերը:
Շրջակա միջավայրի նախարարության մշակած և Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կընդունվի միայն ԱԺ-ում քննարկումից հետո: Մինչ այդ՝ կարծիքները տարբեր են: Խոսվում է ոչ միայն վնասակարության դեմ անհրաժեշտ քայլի, այլև արտադրողների համար հնարավոր խնդիրների առաջացման մասին:
Նախարարությունից նշում են՝ արգելքի նպատակը պլաստիկ արտադրանքի գործածության կրճատումն է, իսկ արտադրողներին վերապրոֆիլավորվելու և նոր շուկաներ գտնելու ժամանակ է տրվել: Արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը չեն արգելվի: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթե, կտորե բազմակի օգտագործման տոպրակները, նաև թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, փայլաթիթեղյա տարաները:
lurer.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար