Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա
«Գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա սկսվել են 2026թ․ հունվարից,- հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: SOCAR-ը չի բացահայտել մատակարարումների ժամկետները եւ ծավալը։
2020թ․ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանն սկսել է գազի առեւտրային մատակարարումները Եվրոպա՝ Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) մաս կազմող Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով: 25 տարվա համար նախատեսված խողովակաշարը ենթադրում է տարեկան ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի արտահանում եվրոպական շուկա:
ՀԳՄ-ն, որը ձգվում է Բաքվից մինչեւ Հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի միջով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասի եւ Տրանսանատոլիական գազատարները: Թողունակությունը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր է: Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրը՝ 1.2 տրլն խորանարդ մետր պաշարներով, համարվում է ՀԳՄ հումքի հիմնական աղբյուրը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն