Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում կնքվել է 15 պայմանագիր՝ 62,64 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 պայմանագիր՝ 47,4 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։
Որոշմամբ առաջարկվում է 1 տոկոսային կետով ավելացնել յուրաքանչյուր երիտասարդ տնտեսավարողին (18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց) և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։
Մասնավորապես, տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը 2026 թ. հունվարի 1-ից սուբսիդավորվելու է 8 տոկոսային կետով, նախագծով առաջարկվում է երիտասարդ տնտեսավարողներին և 63 տարեկանը լրացած անձանց սուբսիդավորել՝ 9 տոկոսային կետով, 3 մլրդ դրամից ավելի մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում առաջարկվում է սուբսիդավորել 8 տոկոսային կետով, 9 մլրդ դրամից ավելի մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով, իսկ երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում՝ 7 տոկոսային կետով։
Որոշմամբ՝ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը:
Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։
Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ 2026 թ. երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց համար 1 տոկոսային կետով սուբսիդավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում շուրջ 3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու պայմաններում, 2026 թ. պետբյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 22,7 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն արդյունավետ գործընթաց է ապահովում՝ Կառավարության ռազմավարություններին համապատասխան. «Գյուղատնտեսության ասելով՝ մենք ավելի ու ավելի պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև այն ինչ որ ինտեսիվ չէ՝ այսօրվա կամ վաղվա տրամաբանությամբ այնքան էլ գյուղատնտեսություն չէ»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար